Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գալուստ Սահակյանին ապաքինման ժամանակ է պետք

Գալուստ Սահակյանին ապաքինման ժամանակ է պետք
18.02.2016 | 19:34

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից՝ հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար: Նախարարի խոսքով` Գալուստ Սահակյանի վիճակը լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում: Փետրվարի 18-ին ԱԺ նախագահը ևս մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Գիշերը հանգիստ է անցել: Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։ Նրան այցելել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, կուսակցական ընկերները:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ